Շուշիի գլոբալ մեդիա ֆորումում Իլհամ Ալիևն անդրադարձել է Հայաստանի հետ խաղաղության բանակցություններին, նշել, որ խաղաղության պայմանագրի հարցում առաջընթաց կա, և տեքստի 80-90 տոկոսը համաձայնեցված է։
Ադրբեջանի նախագահի խոսքով՝ չկարգավորված հարցեր կան: Նախ, որոշ առաջարկների Հայաստանը չի համաձայնում. խոսքը վերաբերում է Հայաստանի Սահմանադրության մեջ ադրբեջանական կողմի համար խնդրահարույց դրույթներին:
«Երկրորդ՝ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը պետք է համատեղ դիմեն ԵԱՀԿ-ին՝ Մինսկի խումբը լուծարելու խնդրանքով, քանի որ այս խումբը երկար ժամանակ է՝ չի գործում»,- նշել է Ալիևը: