Հուլիսի 20-ին, ժամը 16:59-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել է երեք ավտոմեքենա. կան տուժածներ:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:
Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի մոտ 20-րդ կմ-ին բախվել են «Mitsubishi» մակնիշի բեռնատարը, «Kia» և «Honda» (վարորդ՝ Է. Մ., ծնված 1982 թ.) մակնիշների ավտոմեքենաները. Է. Մ.-ն տեղում մահացել է:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ երեք տուժած հոսպիտալացվել է տարբեր բժշկական կենտրոններ:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, Է. Մ.-ի դին դուրս բերել և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային։