Հութիները նախազգուշացրել են, որ Եմենի Հոդեյդա քաղաքի վրա իսրայելական օդային հարվածներն «առանց թշնամուն ուղղված արդյունավետ պատասխանի» չեն մնա, հաղորդում է Al Masirah հեռուստաալիքը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Իսրայելն առաջին անգամ ուղիղ հարված է հասցրել Եմենին՝ ի պատասխան վերջերս Թել Ավիվին անօդաչուի հասցրած հարվածին, որի պատասխանատվությունը ստանձնել էին Եմենի հութիները:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն իսրայելական այս հարվածն անվանել է պատասխան վերջերս Թել Ավիվին անօդաչուի հասցված հարվածին, որի պատասխանատվությունը ստանձնել էին Եմենի հութիները: Նրա խոսքով՝ նավահանգիստը կիրառվում էր ռազմական նպատակներով, այդ թվում՝ իրանական զենքի ներմուծման համար։