Հիմնանորոգվում է Մ-8, Վանաձոր (Մ-6 հատման կետ) - Դիլիջան միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ40+000 - կմ42+000 հատվածը։ Երկարությունը՝ 2կմ։
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ հիմնանորոգվող ճանապարհն անցնում է Դիլիջան քաղաքով։
Շինարարն այս պահին տեղադրում է եզրաքարեր‚ կառուցում մայթեր, կատարվում է առկա ծածկի հեռացում։
Ֆինանսավորումը՝ ՀՀ պետբյուջեից։