Իսրայելն առաջին անգամ ուղիղ հարված է հասցրել Եմենին՝ ի պատասխան վերջերս Թել Ավիվին անօդաչուի հասցրած հարվածին, որի պատասխանատվությունը ստանձնել էին Եմենի հութիները:
Լրատվամիջոցների տվյալով՝ իսրայելական հարձակման թիրախում են հայտնվել Հոդեյդա նավահանգստային քաղաքում գտնվող վառելիքի և սպառազինության պահեստները:
Նշվում է, որ հարվածների հետևանքով կան զոհեր և վիրավորներ: