Լեհաստանը որոշում է կայացրել արագացնել F-16 կործանիչների մատակարարումը Կիևին` հայտնել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։
«Երեկ Մեծ Բրիտանիայում եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովում հանդիպել եմ Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի հետ, քննարկել Ուկրաինայի պաշտպանունակության ուժեղացումը։ Եվ այսօր մենք ունենք Լեհաստանի կառավարության դրական որոշումը, որը թույլ կտա Ուկրաինային հնարավորինս արագ ստանալ F-16 կործանիչներ»,- նշել է Զելենսկին:
Այլ մանրամասներ նա չի հայտնել։ Լրատվամիջոցները նշում են, որ Լեհաստանի օդուժի սպառազինության մեջ կա 48 միավոր F-16։