Հայկական կողմն առաջարկել է Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի երկկողմ հանդիպում ունենալ Միացյալ Թագավորությունում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովի շրջանակում, սակայն ադրբեջանական կողմը մերժել է առաջարկը։ Արտգործնախարարության խոսնակ Անի Բադալյանը հայտնել է, որ հայկական կողմի առաջարկն ուժի մեջ է: Երևանը նաև վերահաստատել է առաջարկը` ինտենսիվացնել բարձր և բարձրագույն մակարդակով բանակցությունները և մեկ ամսվա ընթացքում հասնել խաղաղության պայմանագրի ստորագրմանը։
Լոնդոնում շարունակվող գագաթնաժողովի մանրամասները և վարչապետ Փաշինյանի հանդիպումների օրակարգը՝ Մուշեղ Իսախանյանի ռեպորտաժում: