Թել Ավիվի Բեն Եհուդ և Շալոմ Ալեյհեմ փողոցների անկյունում՝ ԱՄՆ հյուպատոսության շենքի հարևանությամբ պայթյուն է տեղի ունեցել:
Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ պայթյունի պատճառը անօդաչու թռչող սարքն է: Հարվածի պատասխանատվությունը ստանձնել են Եմենի հութիները, խոստացել բացահայտել Թել Ավիվի վրա հարձակման մանրամասները։
Պաշտոնական տվյալով՝ պայթյունի հետևանքով մեկ մարդ զոհվել է, առնվազն տասը՝ հոսպիտալացվել։ Թել Ավիվի քաղաքապետ Ռոն Հուլդայը հայտնել է բարձր պատրաստվածության ռեժիմի անցնելու մասին։