Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը Մեծ Բրիտանիայում եվրոպական քաղաքական համայնքի 4-րդ գագաթնաժողովի շրջանակում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ քննարկել է ԵԱՀԿ-ում Հելսինկիի առաջիկա նախագահությունը:
«Ի թիվս այլ թեմաների՝ մենք քննարկեցինք եվրոպական անվտանգությունը, Ուկրաինան, տարածաշրջանային խնդիրները և ԵԱՀԿ-ում Ֆինլանդիայի առաջիկա նախագահությունը»,- նշել է Ստուբը X-ի իր միկրոբլոգում:
Ֆինլանդիան ԵԱՀԿ նախագահությունը կստանձնի 2025 թվականին՝ մեկ տարի ժամկետով։