Հուլիսի 18-ի գիշերը Երևանի Արցախի պողոտայում ուժեղ քամուց տուժած տղամարդը հիվանդանոցում առաջին բուժօգնությունից հետո դուրս է գրվել: Այս մասին «Լուրերին» ասել են «Էրեբունի» բուժկենտրոնից:
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը երեկ ահազանգ էր ստացել, որ ծառը կոտրվել և ընկել է քաղաքացիների վրա, և 77-ամյա տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։
Հուլիսի 18-ին՝ ուժգին քամու և հորդառատ անձրևի հետ կապված՝ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն արձագանքել է 26 ահազանգի: