Իրավապահները 7 ժամից ավելի է՝ ինքնաթիռի վթարի վայրում քննչական գործողություններ են իրականացնում: Այդ մասին ուղիղ եթերում ասաց Յակ-52-ի վթարման վայրում աշխատող «Լուրերի» թղթակից Տաթև Խաչատրյանը:
Ավելի վաղ ՆԳՆ ՓԾ-ից հայտնել էին, որ հուլիսի 19-ին՝ ժամը 09։30-ին, քաղաքացուց ահազանգ էր ստացվել, որ Եղվարդ քաղաքի մոտակայքում՝ «Լճեր» կոչվող տարածքի մոտ, ինքնաթիռ է վթարվել: Ավելի ուշ պարզ դարձավ, որ վթարվել է Յակ-52 ինքնաթիռ, կա 2 զոհ՝ ավագ լեյտենանտ Արմեն Խաչիկի Իսախանյանը և կուրսանտ Արմեն Կարենի Խաչատրյանը: