Հայաստանում գյուղատնտեսական նշանակության հողատարածքներն ամենաշատը չեն մշակում Վայոց ձորում, երկրորդ տեղում Տավուշն է: Ամենաքիչ չմշակվող հողերը Արարատում են: Հողերի չմշակման պատճառներից են սեփականության իրավունքի հարցերը, մելիորատիվ վիճակը, ջրի պակասը: Կառավարությունը խնդրի լուծման նպատակով աջակցության ծրագիր էր գործարկել: Մեկ տարի անց, սակայն, պարզվեց, որ ընդամենը 3 անձ է օգտվել: Այժմ ծրագիրը լավարկվել է:
Հեղինակ՝ Վրույր Մկրտչյան