Ուսումնամարզական ինքնաթիռի վթարի վայրում այս պահին իրականացվում են քննչական գործողություններ: Այդ մասին ուղիղ եթերում հայտնեց դեպքի վայրում աշխատող «Լուրերի» թղթակից Տաթև Խաչատրյանը:
Տարածքը սահմանազատված է: Տեղում գործողություններ են իրականացնում Քննչական կոմիտեի աշխատակիցներ, փրկարարներ: Տեղում են նաև ՊՆ ներկայացուցիչներ:
Վթարված ինքնաթիռի հետևանքով զոհերի անունները դեռ չեն հրապարակվել:
Ավելի վաղ ՆԳՆ ՓԾ-ից հայտնել էին, որ հուլիսի 19-ին՝ ժամը 09։30-ին, քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Եղվարդ քաղաքի մոտակայքում՝ «Լճեր» կոչվող տարածքի մոտ, ուսումնամարզական ինքնաթիռ է վթարվել: Ըստ նախնական տվյալների՝ կա 2 զոհ։