«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնկարանում բռնկված հրդեհը 4:43-ի սահմաններում մեկուսացվել է։ Այս մասին 1lurer.am-ին հայտնեց ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Կանաչապատում» ՀՈԱԿ-ի տարածքում հրդեհ է բռնկվել, բաց տարածքում այրվում է մեծ քանակությամբ ցախ։
Երևանի քաղաքապետարանից տեղեկացրել էին, որ այրվում են էտի արդյունքում կուտակված ճյուղերը։