Եվրախորհրդարանի (ԵԽ) անդամները հինգշաբթի Ստրասբուրգում կայանալիք լիագումար նիստում կլսեն Ուրսուլա ֆոն դեր Լայենի ծրագիրը՝ որպես Եվրահանձնաժողովի (ԵՀ) նախագահ, այնուհետև կքվեարկեն նրա թեկնածությունը երկրորդ հնգամյա ժամկետի համար:
ԵՀ նախագահ վերընտրվելու համար ֆոն դեր Լայենը պետք է ստանա ձայների մեծամասնությունը, այսինքն՝ խորհրդարանի 720 ձայնից առնվազն 361-ը:
Եթե թեկնածուն չի ստանում անհրաժեշտ մեծամասնությունը, Եվրոպական խորհրդին առաջարկվում է մեկ ամսվա ընթացքում նույն ընթացակարգով առաջադրել մեկ այլ թեկնածուի:
Ֆոն դեր Լայենը Եվրահանձնաժողովը ղեկավարում է 2019 թվականից։
2024 թ. հունիսի 6-9-ը կայացած Եվրախորհրդարանի ընտրություններում նա գլխավորել է աջ կենտրոնամետ Եվրոպական ժողովրդական կուսակցության ցուցակը, որը ստացել է ամենաշատ ձայները։