Էստոնիան հուլիսի 17-ին միացել է բելառուսական համարանիշներով ավտոմեքենաների մուտքի՝ Լատվիայի և Լիտվայի սահմանած արգելքին՝ հայտնել է Էստոնիայի արտգործնախարարությունը:
Գերատեսչությունն ընդգծել է, որ արգելքը վերաբերում է բելառուսական պետհամարանիշներով բոլոր տրանսպորտային միջոցներին՝ «անկախ Էստոնիայում կամ Եվրամիությունում դրանց տիրոջ կամ օգտագործողի գտնվելու պատճառներից»։
Բացառություններ են նախատեսված «սահմանափակ դեպքերում»՝ «մարդասիրական նկատառումներից ելնելով կամ դիվանագիտական համարանիշով տրանսպորտային միջոցի դեպքում»,- ասվում է հայտարարության մեջ։
Միևնույն ժամանակ Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցախնան նշել է, որ իր պետությունը կշարունակի աջակցել բելառուսներին, որոնք բռնաճնշումների պատճառով ստիպված են եղել լքել իրենց հայրենիքը։