Միանգամայն նորմալ է պարզապես պատասխանել ինքնիշխան երկրի խնդրանքին, երկրի, որ ցանկանում է զինվել և զգում է, որ իր վրա կարող է հարձակվել մեկ այլ երկիր։ Այս մասին հայտնել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ անդրադառնալով Հայաստան ֆրանսիական զենքի մատակարարմանը։
«Եթե նայեք վերջին տասնամյակին, ապա Ադրբեջանը շատ ավելի է զինվել, քան Հայաստանը։ Եվ եթե հիշողությունս չի դավաճանում, Ադրբեջանն էր, որ 2020-ին սարսափելի պատերազմ սկսեց»,- ասել է նա։