Կառավարությունը սահմանել է էկո-պարեկային ծառայության օպերատիվ գործառույթներ իրականացնող ստորաբաժանման պաշտոնների համալրման կարգը, հաստատել նաև քաղաքաշինության բնագավառում մասնագետների հավաստագրման հնգամյա ժամանակացույցը:
Մյուս որոշումներով՝ Հայաստանի և Վրաստանի 16-25 տարեկան, 60 երիտասարդների համար կիրականացվի ամառային միջազգային մշակութային ծրագիր. գործադիրը 18 մլն դրամ է հատկացրել ծրագրի իրագործմանը, 15 մլն էլ ուղղել Անահիտ աստվածուհու կիսանդրու ցուցադրությանը:
Կառավարության նիստի մանրամասները՝ ռեպորտաժում: