Կառավարությունը սահմանել է էկոպարեկային ծառայության օպերատիվ գործառույթներ իրականացնող ստորաբաժանման պաշտոնների համալրման կարգը:
«Էկոպարեկային ծառայության մասին» օրենքն ընդունվել է 2023 թվականի նոյեմբերի 22-ին, որն ուժի մեջ է մտել 2024 թվականի հունվարի 1-ից։ Օրենքի 35-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ Օրենքից բխող իրավական ակտերն ընդունվում են Օրենքն ընդունվելուց հետո՝ վեցամսյա ժամկետում:
Որոշման ընդունումը պայմանավորված է Օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ մասի դրույթների կատարման ապահովմամբ, այն է՝ էկոպարեկային ծառայության օպերատիվ գործառույթներ իրականացնող ստորաբաժանման պաշտոնները համալրվում են Կառավարության սահմանած կարգով։