Քաղաքացիները, միանշանա՛կ, ոչ միայն պետք է ստանան փոխհատուցում այն դեպքում, երբ ունեն սեփականության իրավունքի վկայական, այլև ես շատ ավելի առաջ եմ շարժվել այդ առումով ու նշել եմ, որ եթե անձինք նույնիսկ չունեն սեփականության իրավունքի վկայական, բայց ունեն գույքային իրավունքներ, որոնք պետության պարտավորության ներքո են, միանշանակ է, որ պետությունը պետք է փոխհատուցման խնդիրը հասցեավորի պատշաճ եղանակով:
Այդ մասին Կառավարության ճեպազրույցների ժամանակ ասաց ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը՝ անդրադառնալով Կիրանցի բնակիչների փոխհատուցման խնդրին:
ՀՀ օմբուդսմենը նաև նշեց, որ այդ հարցով Կիրանցի բնակիչներից դիմումներ չի ստացել: