Հեղուկ գազի շուկայում բորսայի գները բարձրացել են, և ՀՀ-ում ու ընդհանրապես աշխարհում ներկրվող ապրանքի գները բարձրացել են: Այդ իսկ պատճառով նաև մեր ներքին շուկայում են գները բարձրացել: Այդ մասին Կառավարության ճեպազրույցների ժամանակ ասաց Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը՝ անդրադառնալով հեղուկ գազի և բենզինի գների փոփոխությանը շուկայում:
Գեղամ Գևորգյանը հերքեց այն դիտարկումը, թե փոքր տնտեսվարող սուբյեկտները դուրս են եկել շուկայից, դա էլ պատճառ է դարձել, որ հեղուկ գազի գինը բարձրանա:
«Կարծում եմ՝ տնտեսվարող սուբյեկտների քանակը բավականին շատ է, և շուկան՝ ծանր կենտրոնացված»,- ասաց նա:
Անդրադառնալով բենզինի շուկայում գնային փոփոխություններին՝ Գեղամ Գևորգյանը նշեց, որ այժմ կա գործընթաց, որը շուտով կավարտվի:
«Կարծում ենք՝ այստեղ առերևույթ չարաշահում եղել է, բայց «առերևույթ» բառը շեշտում եմ, որովհետև վերջնական որոշումը չկա, որպեսզի հստակ ասենք»,- ասաց նա:
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահը նաև խնդրեց չհամեմատել Հայաստանում սահմանված հեղուկ գազի և բենզինի գները այլ երկրների շուկաներում առկա գների հետ, որտեղ ներքին գներ են՝ միաժամանակ հոդորելով դիտարկել բորսայի գինը, գումարել դրան ճամապարհածախսը և հասկանալ՝ վառելիքի գինը թա՞նկ է, թե՞ էժան: