Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն լողացել է Սենում՝ ցույց տալու, որ գետը հարմար է բաց ջրային մրցումների անցկացման համար oլիմպիական խաղերի ժամանակ, որոնք կսկսվեն Ֆրանսիայում հաջորդ շաբաթ: Ջրի նախորդ ստուգումները ցույց էին տվել բակտերիալ աղտոտվածության բարձր մակարդակ, սակայն վերջին ուսումնասիրությունները դրական արդյունքներ են ցույց է տվել:
Դա հաստատելու համար 65-ամյա Իդալգոն լողացել է 100 մետր, տարածության մի մասն անցնելով դեմքը ջրի մեջ։
Նրա հետ գետում լողացել են քաղաքապետարանի այլ պաշտոնյաներ և 2024 թվականի oլիմպիական խաղերի կազմկոմիտեի ղեկավար Թոնի Էստանգեն:
Անցյալ կիրակի գետում լողացել էր նաև Ֆրանսիայի սպորտի նախարար Ամելի Օդեա-Կաստերան։ Նրա օրինակին է խոստացել հետևել նախագահ Էմանուել Մակրոնը։
Սենում լողալն արգելվել է 1923 թվականին՝ գետի ջրի որակի վատթարացման պատճառով։ Արգելքը կհանվի 2025 թվականից։ Իշխանությունները նշում են, որ ավելի քան 1,5 միլիարդ եվրո է ծախսվել Սենի մաքրման համար: