ՌԴ ՊՆ-ն հայտնել է, որ բանակցությունների արդյունքում Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակում են իրականացրել՝ 95-ը 95-ի դիմաց: Նրանք տեղափոխվել են բուժհաստատություններ՝ հետազոտման: Փոխանակման հարցում միջնորդել է Արաբական Միացյալ Էմիրությունները: Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝ արձագանքելով գերիների փոխանակմանը, նշել է՝ գործընթացը շարունակվելու է, Կիևն անելու է հնարավորը՝ վերադարձնելու բոլոր գերիներին:
Միջազգային նորությունները՝ Դիանա Գասպարյանի ռեպորտաժում։