Ավստրիայի ներքին գործերի նախարարությունը նոր կանոններ է հաստատել ապաստան հայցողների համար։ Ի թիվս տարբեր կանոնների՝ միգրանտներից կպահանջվի բարեգործական աշխատանք կատարել պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, փոքր ընկերություններում և բժշկական ու սոցիալական հաստատություններում:
Կառավարությունը հույս ունի այս կերպ կարգավորել ապաստան հայցողների կյանքը և նրանց մեջ սերմանել ավստրիական մշակույթի և սոցիալական կանոնների ու սովորույթների հստակ պատկերացում: Նույն արժեքները եկվորներին կներկայացվեն պարտադիր պարապմունքների ժամանակ։
Նման պարտավորություններից խուսափողների նպաստները կիսով չափ կկրճատվեն։
Ավստրիայի ներքին գործերի նախարարության ղեկավարի խոսքով՝ միգրանտների ընդունման միջոցառումների խստացման արդյունքում զգալիորեն նվազել է Ավստրիայի սոցիալական կառույցների բեռը։ Այս տարվա առաջին վեց ամիսներին երկրի արևելք՝ Հունգարիայի տարածքից ժամանել է 300-ից մի քիչ ավելի միգրանտ՝ նախորդ տարվա 10 հազարի փոխարեն։