Նյու-Յորքում ընթացող ՄԱԿ-ի կայուն զարգացման բարձր մակարդակի քաղաքական ֆորումում արտգործնախարարը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը ՄԱԿ կայուն զարգացման օրակարգին, թեև վերջին տարիներին մեր երկիրը ստիպված էր դիմակայել Ադրբեջանի հրահրած լայնածավալ պատերազմին, ԼՂ հայաթափմանը: Արարատ Միրզոյանի գնահատմամբ՝ քաղաքական կամք և վճռականություն է անհրաժեշտ ուժի կիրառման, մարդու իրավունքների կոպիտ խախտման բացասական միտումները փոխելու համար: Ավելի ուշ նախարարը ներկայացրել է ՄԱԿ կայուն զարգացման երրորդ կամավոր ազգային զեկույցը։
Մանրամասները՝ Իրինա Մկրտչյանի ռեպորտաժում։