Միացյալ Նահանգները հաստատել է հութիների կողմից Կարմիր ծովում երկու առևտրային նավերի վրա հարձակումներ: Դրանցից Bentley I-ը Ռուսաստանից բուսական յուղ էր տեղափոխում Չինաստան, մյուսը՝ Chios Lion-ը, նավթ էր տեղափոխում ռուսական Տուապսեի նավահանգստից: Ըստ ԱՄՆ զինվորականների՝ Bentley I-ը չի վնասվել, զոհեր և վիրավորներ չկան, և այն կարողացել է շարունակել նավարկությունը։ Հարձակման հետևանքով, սակայն, վնասվել է Chios Lion-ը, տուժածների մասին չի հաղորդվում:
Եմենի հութիները ստանձնել են հարձակումների պատասխանատվությունը։ Վերջին ամիսներին նրանք Կարմիր և Միջերկրական ծովերով անցնող նավերի վրա բալիստիկ հրթիռներով, անօդաչու թռչող սարքերվ և նավակներվ հարձակումներ են գործում: Հութիներն իրենց հարձակումներն ներկայացնում են որպես պատասխան՝ Գազայի հատվածում Իսրայելի հարվածների: