Այսօր տեղի է ունեցել Մեծ Բրիտանիայի նոր գումարման խորհրդարանի առաջին նիստը, որի ժամանակ, ավանդույթի համաձայն, ելույթ է ունեցել թագավոր Չարլզ Երրորդը՝ ներկայացնելով Քիր Սթարմերի գլխավորած նոր կառավարության ծրագիրը:
Թագավորը ներկայացրել է օրենսդրական փոփոխությունները, որոնք խորհրդարանական ընտրություններում ձախկենտրոնամետ լեյբորիստական կուսակցության հաղթանակից հետո վարչապետ Սթարմերի կառավարությունն առաջնահերթ է համարում, և որոնց միջոցով փորձելու է իրականացնել երկիրը վերակառուցելու իր խոստումը: Օրենսդրական փաթեթը նախատեսում է փոփոխություններ տնտեսության, քաղաքաշինության, աշխատողների իրավունքների, իշխանության ապակենտրոնացման, ներգաղթի, առողջապահության, սոցիալական ապահովության, կրթության և այլ ոլորտներում:
Անդրադառնալով արտաքին քաղաքականությանը՝ թագավորը նշել է, որ նոր կառավարությունը խոստանում է լինել Ուկրաինայի առանցքային դաշնակիցը ռուսական ագրեսիան հետ մղելու գործում: Նոր կառավարության օրոք Մեծ Բրիտանիան նաև կմերձենա Եվրոպային, որից անջատվեց մեկ տասնամյակ առաջ՝ Պահպանողականների օրոք: