Կառավարությունում վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի նախագահությամբ կայացել է ՀՀ ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդի հերթական նիստը:
Նիստի սկզբում ներկայացվել է նիստի օրակարգը։ Հանդիպման ընթացքում քննարկվել է ազգային փոքրամասնությունների տոնի կապակցությամբ միջոցառումների նախնական ծրագիրը։
Անդրադարձ է կատարվել ազգային փոքրամասնությունների հասարակական կազմակերպությունների կողմից հրատարակվող թերթերի ֆինանսավորման հետ կապված հարցերին։