Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ աշխատանքային այցով ժամանել է Միացյալ Թագավորություն՝ Լոնդոն: Վարչապետը կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի չորրորդ գագաթնաժողովի բացման արարողությանը: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։
Միջոցառման շրջանակում նախատեսված են երկկողմ հանդիպումներ մի շարք միջազգային գործընկերների հետ: