Պետքարտուղարության հայտարարությունը, թե խաղաղության համաձայնագիրը կողմերից ցավալի զիջումներ է պահանջում, մեծ աղմուկ է բարձրացրել: Հայաստանյան ընդդիմադիր որոշ շրջանակներ պնդում են, թե խոսքը վերաբերում է «Զանգեզուրի միջանցքին»: Մասնագետները, սակայն, մեկնաբանում են, որ սա դիվանագիտական ձևակերպում է, երբ հայտարարությունում չի առանձնացվում որևէ կողմ, բայց այս դեպքում ուղերձը հիմնականում վերաբերում էր Ադրբեջանին: Իսկ ճանապարհների ապաշրջափակմանը Երևանը միշտ էլ կողմ է արտահայտվել, բայց՝ մեր երկրի ինքնիշխանության ու իրավազորության ներքո:
Հեղինակ՝ Վոլոդյա Մուշեղյան