Արմավիրի զարգացման կենտրոնն օգնում է միայնակ տարեցներին ու հաշմանդամություն ունեցողներին: Ծառայություն մատուցում են դեռ 2020 թվականից: Այս տարի ունեն 50 շահառու: Շահառուների երկու խումբ կա: Առաջինում ամենօրյա խնամքի կարիք ունեցողներն են, երկրորդում՝ այն տարեցները, որոնք կարող են ինքնասպասարկվել, բայց, այդուհանդերձ, խնամքի անհրաժեշտություն զգում են: