Մասնագիտական կրթության և ուսուցման հաստատություններում կիրականացվի դասախոսների ու վարպետների պարտադիր ատեստավորում: Արդեն իսկ ձևավորվել են համապատասխան հանձնաժողովներ, որոնք կմշակեն ատեստավորման թեստերը: Դրանք պետք է ներառեն նաև գործնական պարապմունքներ: Ատեստավորման անհրաժեշտությունը բացատրվում է նրանով, որ շուկայում ավելացել է մասնագիտական կրթություն ստացողների պահանջարկը:
Հեղինակ՝ Մայա Խաչատրյան