ԵՄ խորհրդի քաղաքականության և անվտանգության հարցերով հանձնաժողովը հավանություն է տվել Մագդալենա Գրոնոյին Հարավային Կովկասում և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցչի պաշտոնում նշանակելու առաջարկին։
Որոշումը պետք է պաշտոնապես հաստատի ԵՄ խորհուրդը։ Մագդալենա Գրոնոն այս պաշտոնում կփոխարինի Տոյվո Կլաարին, որն այդ պաշտոնը զբաղեցնում էր 2017 թվականի նոյեմբերից: Նախկինում Գրոնոն եղել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի դիվանագիտական հարցերով գլխավոր խորհրդականը։
ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչության ղեկավար Տիգրան Բալայանը շնորհավորել է Գրոնոյին նշանակման կապակցությամբ։ «Ակնկալում ենք սերտ գործակցություն Գրոնոյի և նրա թիմի հետ»,- նշել է Բալայանը X-ի միկրոբլոգում։