«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանը Ֆեյսբուքում արված գրառմամբ անդրադարձել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդում Սահմանադրության փոփոխությունների հարցին:
«Քանի որ շատ եք հարցնում, ասեմ.
1. Նոր Սահմանադրության ընդունումը 2027 թվականից շուտ չի լինելու։
2. Սահմանադրության նախաբանին և/կամ Անկախության հռչակագրի հղման հարցը խորհրդում չի քննարկվել և մոտակա ժամանակահատվածում չի քննարկվելու։
3. Խորհրդի այսօրվա նիստում քննարկվել է ապագա Սահմանադրության մոդելը (որ այն լինի պրինցիպներ սահմանող և ոչ միկրոկարգավորումներով)։
4. Այսօրվա նիստի տեսագրությունը քիչ անց կհրապարակվի Արդարադատ[ության նախարարության] կողմից։
5. Առաջիկա նիստում քննարկվելու է կայուն մեծամասնության երաշխավորող նորմից հրաժարվելու հարցը»,- նշել է նա։