Նախարար Գևորգ Պապոյանը հուլիսի 17-ին ընդունել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատին, ՀԲ աղետների ռիսկի կառավարման ավագ մասնագետ Թաֆաձվա Դուբեին և քաղաքաշինության գծով մասնագետ Նորա Միրզոյանին: Այդ մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:
Քննարկվել են զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման ծրագրի շրջանակներում ստեղծվելիք զբոսաշրջային կլաստերների, Հայաստանում զբոսաշրջության ոլորտի զարգացմանը, ինչպես նաև ծրագրի վերակառուցման գործընթացներին, ֆինանսական բաղադրիչներին առնչվող մի շարք հարցեր։
Նախարար Գևորգ Պապոյանը նշել է, որ մեր երկրի համար առաջնային է զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման գործընթացը, և ենթածրագրերի շուրջ բոլոր ֆինանսական ճշտումները կկատարվեն ըստ բաղադրիչների ծավալների, իսկ նախատեսվող փոփոխությունները կկատարվեն հնարավորինս սահուն։
Ծրագիրը միտված է խթանելու ոլորտի զարգացմանը և զբոսաշրջիկների ներհոսքին դեպի Հայաստանի Հանրապետություն։