Վաշինգտոնը շարունակում է աջակցել Վրաստանի ժողովրդի եվրատլանտյան ձգտումներին, սակայն այդ երկրի կառավարությունը փոխել է իր ընթացքը և այլ ճանապարհ է բռնել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը:
Մեթյու Միլլերը նշել է, որ Վրաստանի կառավարության գործողությունները, մասնավորապես՝ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի ընդունումն արմատապես փոխել են Թբիլիսիի հարաբերությունները ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ։ Նա համոզմունք է հայտնել, որ այդ օրենքն ազդում է քաղհասարակության վրա և ճնշելու է մարդկանց ժողովրդավարական իրավունքները:
Ավելի վաղ Վաշինգտոնը հայտարարել էր Վրաստանի կառավարության մի շարք ներկայացուցիչների նկատմամբ վիզային սահմանափակումների և համատեղ զորավարժությունների չեղարկման մասին: Եվրամիությունն իր հերթին կասեցրել է Թբիլիսիի անդամակցության գործընթացը և ռազմական օգնության տրամադրումը:
Մանրամասները՝ միջազգային տեսաշարում: