Երևան քաղաքում հուլիսի 17-ին, 21-22-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ: Հուլիսի 18-20-ը, 21-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ և երեկոյան սպասվում է քամու ուժգնացում`18-23 մ/վ արագությամբ։
Հանրապետության տարածքում հուլիսի 17-ին, 21-22-ին կեսօրից հետո առանձին շրջաններում, 18-20-ը, 21-ի գիշերը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում են անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ հորդառատ, հնարավոր է կարկուտ:
Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 19-24 մ/վ արագությամբ: Երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն հուլիսի 18-ին ցերեկային ժամե րին կնվազի 4-7 աստիճանով։