Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ընդունել է վարչապետ Գաբրիել Ատալի հրաժարականը՝ հայտնում է France-Presse գործակալությունը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ խորհրդարանական ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո Ատալի կառավարությունը հրաժարական է ներկայացրել։
Նշվում է, որ կառավարությունը դեռևս կշարունակի աշխատանքը նախկին կազմով։