Ռուսական «Ռոսատոմ» պետական կորպորացիան ավելի նպատակահարմար տարբերակ է օգնելու Սինոպում ատոմակայան կառուցելու տեսանկյունից, քան մյուս ընկերությունները՝ հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփար-սլան Բայրաքթարը։ Նրա խոսքով՝ Ռոսատոմը արդեն ներդրումներ է կատարել Թուրքիայում ու կուտակել է փորձ, և դա է հիմնական պատճառը, որ ընկերությունը շահագրգռված է նոր ատոմակայանի կառուցմամբ: Նախարարը նշել է, որ Սինոպի ատոմակայանը կարող է դառնալ պետություն մասնավոր գործակցության օրինակ, և դրա լիցենզավորումը կտևի երկու-երեք տարի։ Հարավային Կորեան Թուրքիային օգնություն է առաջարկել նոր ատոմակայանի կառուցման հարցում։ Բայրաքթարի խոսքով՝ թուրքական իշխանությունները շարունակում են նաև բանակցությունները Չինաստանի հետ Թրակիայում ատոմակայանի կառուցման, իսկ Միացյալ Նահանգների հետ՝ փոքր մոդուլային ռեակտորների կառուցման շուրջ։ Ավելի վաղ, Պետդումայի էներգետիկայի կոմիտեի ղեկավարը հայտնել էր, որ Ռոսատոմը 90 տոկոս հավանականությամբ կստանա Սինոպում թուրքական երկրորդ ատոմակայանի նախագիծը՝ հաշվի առնելով ռուսական կորպորացիայի մրցակցային առավելությունները։
Միջազգային նորությունները՝ Մերի Ներսիսյանի ռեպորտաժում։