Ադրբեջանը քննարկել է Իսրայելի հետ երկկողմ տնտեսական և առևտրային կապերի ամրապնդման հնարավորությունները՝ հայտնել է Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Միկաիլ Ջաբարովը:
Նա տեղեկացրել է, որ Իսրայելի տարածաշրջանային համագործակցության նախարար Դավիթ Ամսալեմի հետ հանդիպմանը մտքեր են փոխանակվել Ադրբեջանում օտարերկրյա ներդրողների համար բարենպաստ ներդրումային մթնոլորտի և մասնավոր հատվածի ներկայացուցիչների միջև համագործակցության զարգացման վերաբերյալ: