Ուկրաինայի իրադրության վերաբերյալ Եվրամիության անդամների կարծիքները սկսել են տարբերվել՝ հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:
«Մենք շատ միասնական էինք Ուկրաինայում պատերազմի պայմաններում։ Հիմա սկսում են անհամաձայնություններ ի հայտ գալ․ դուք տեսել եք Հունգարիայի դիրքորոշումը»,- ասել է Բորելը իսպանական TVE հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։
Միևնույն ժամանակ, նրա խոսքով, Եվրամիությունում նման համախմբվածություն չի եղել Մերձավոր Արևելքի հակամարտության հարցում:
Բորելն անդրադարձել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի վերջին այցերին այդ թվում՝ Ռուսաստան, նշել՝ Եվրոպայում արտաքին քաղաքականությունը անդամ պետությունների իրավասությունն է, քանի դեռ չի հակասում այն մոտեցմանը, որն ընդունվել է որպես ընդհանուր քաղաքականություն։