Եվրոպական միության երկրները կարող են դիտարկել Հունգարիայի՝ Եվրոպական խորհրդում ձայնի իրավունքից զրկելու հարցը, որը միությունը նախագահում է հուլիսի 1-ից՝ հայտարարել է Էստոնիայի արտգործնախարար Մարգուս Ցահկնան։
Նրա խոսքով՝ Հունգարիայի նախագահության օրոք շատ երկրներ այլևս չեն մասնակցում նախարարների մակարդակով ոչ պաշտոնական հանդիպումներին: Ցահկնան չի բացառել, որ նախագահության հետ կապված Հունգարիայի դեմ շատ ավելի լուրջ գործընթացներ կսկսվեն, և հնարավոր է նաև, որ Բուդապեշտի ձայնի իրավունքը կասեցվի։
Էստոնիայի դիվանագիտության ղեկավարի խոսքով՝ ԵՄ-ն չի կարող հավանություն տալ Օրբանի գործողություններին։ Արտգործնախարարը հիշեցրել է, որ Հունգարիայի վարչապետն այցելել է Պեկին և Մոսկվա, հանդիպումներ ունեցել ՌԴ և Չինաստանի նախագահների հետ՝ առաջարկելով ԵՄ-ի անունից ուկրաինական հակամարտությունը լուծելու նախաձեռնություններ՝ բացարձակապես առանց որևէ լիազորության կամ մանդատի: