Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը շնորհավորել է Ռոբերտա Մեցոլային Եվրախորհրդարանի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:
«Միանգամայն արժանի: Ձեր առաջնորդությունն ու Եվրոպայի նկատմամբ կիրքն անհրաժեշտ են, ինչպես երբեք»,- X-ի իր միկրոբլոգում գրել է Լայենը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Մեցոլան վերընտրվել է Եվրախորհրդարանի նախագահի պաշտոնում։ Եվրախորհրդարանի առաջին նիստի ընթացքում Մեցոլայի թեկնածությանը կողմ է քվեարկել 562 եվրապատգամավոր: