Համաշխարհային բանկը հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամսական ամփոփագիրը: Ըստ այդմ՝
-
Տնտեսական ակտիվության աճի տեմպը կիսով չափ կրճատվել է մայիսին` հասնելով 5.2 տոկոսի (ՆՏՆԺՀ)՝ ապրիլի 10 տոկոսի համեմատ (ՆՏՆԺՀ):
-
Ոչ առևտրային զուտ դրամական փոխանցումները մայիսին կրճատվել են 44 տոկոսով (ՆՏՆԺՀ):
-
2023 թ. հոկտեմբերից ի վեր գներն առաջին անգամ բարձրացել են` հունիսին արձանագրելով աննշան գնաճ:
-
Մայիսին շարունակվել է ոսկու և թանկարժեք զարդերի վերաարտահանման ծավալների զգալի աճը:
-
Չնայած մայիսին արձանագրված 46.4 միլիարդ ՀՀ դրամ պակասուրդին` հանրագումարային բյուջեն պահպանել է հավասարակշռությունը:
-
Առևտրային բանկերի ավանդների ու վարկերի աճն աննշան ավելացել է մայիսին:
Ամփոփագրի մանրամասները՝ այստեղ: