Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Նյու Յորքում նախագահում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում «Բազմակողմ համագործակցություն՝ ի շահ ավելի արդար, ժողովրդավարական և կայուն աշխարհակարգի ստեղծման» թեմայով քննարկումը։
Իր ելույթում Լավրովը նշել է, որ Մոսկվան առաջարկում է վերացնել ուկրաինական հակամարտության բուն պատճառները։ Նրա խոսքով՝ կարգավորումը պետք է ներառի Ռուսաստանի նկատմամբ Արևմուտքի սպառնալիքների վերացումը։
«Սպառազինությունների վերահսկման ոլորտում գրեթե հիմնովին ոչնչացնելով հիմնարար պայմանավորվածությունները՝ ԱՄՆ-ը շարունակում է սրել առճակատումը»,- ասել է Լավրովը։
Միևնույն ժամանակ, նրա խոսքով՝ Ռուսաստանը պատրաստ է գտնել շահերի հավասարակշռություն Ուկրաինայի ներկայիս ճգնաժամի կարգավորման հարցում։