Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելին ուղղված իր նամակում կոչ է արել վերականգնել հարաբերությունները Ռուսաստանի հետ և Չինաստանի հետ քննարկել Ուկրաինայի հարցով խաղաղության համաժողով անցկացնելու հնարավորությունը։ Այդ մասին գրում է Bild թերթը՝ վկայակոչելով իր տրամադրության տակ հայտնված փաստաթուղթը։
Նշվում է, որ Օրբանը վստահություն է հայտնել՝ Թրամփը ԱՄՆ նախագահ ընտրվելու դեպքում դեռ մինչև երդմնակալությունը պատրաստ կլինի հանդես գալ որպես միջնորդ խաղաղ բանակցություններում:
Միևնույն ժամանակ, Հունգարիայի վարչապետը կարծիք է հայտնել, որ հանրապետական թեկնածուի հաղթանակի դեպքում ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև ֆինանսական հարաբերությունները կփոխվեն, և Բրյուսելը ստիպված կլինի իր վրա վերցնել Ուկրաինային աջակցության ֆինանսական բեռը։