Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Ռոբերտա Մեցոլային Եվրոպական խորհրդարանի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:
«Շնորհավորանքներս և լավագույն բարեմաղթանքներս Ձեզ՝ Եվրոպական խորհրդարանի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Եվրոպական խորհրդարանի մեր բարեկամների աջակցությամբ ակնկալում ենք խորացնել Հայաստանի և Եվրամիության միջև գործընկերությունը և իրականացնել համատեղ նախաձեռնություններ՝ ուղղված Հայաստանի ու Եվրամիության միջև առավել սերտ հարաբերություններին»,- ասված է ՀՀ ԱԺ նախագահի շնորհավորական ուղերձում: