ԲԴԽ-ի որոշմամբ՝ Ռոբերտ Քոչարյանի գործը քննած դատավոր Աննա Դանիբեկյանի լիազորությունները դադարեցվել են: Խորհրդին միջնորդություն էր ներկայացրել Արդարադատության նախարարությունը՝ պահանջելով կարգապահական պատասխանատվության ենթարկել Աննա Դանիբեկյանին: Նախարարության գնահատմամբ՝ Դանիբեկյանը կոպիտ անփութությամբ խախտել է դատավորի վարքագծի կանոնները, որի հետևանքով Քոչարյանը ազատվել է պատասխանատվությունից՝ հանցանքի վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով:
Մանրամասները՝ Տաթև Խաչատրյանի տեսանյութում: