Ռոբերտա Մեցոլան վերընտրվել է Եվրախորհրդարանի նախագահի պաշտոնում։ Նա կպաշտոնավարի 2,5 տարի: Մեցոլան ստացել է 562 ձայն՝առաջ անցնելով իսպանացի պատգամավոր, «Պոդեմոս» ձախակողմյան կուսակցության անդամ Իրեն Մոնտերոյից:
Քվեարկությունից հետո իր ելույթում Մեցոլան պատգամավորներին կոչ է արել միավորվել և աշխատել «բոլորի համար Եվրոպա» ստեղծելու ուղղությամբ: Նա նշել է նաև, որ խորհրդարանը պետք է շարունակի խստորեն աջակցել Ուկրաինային, օրենքի գերակայությանը և ուժ գտնի՝ ԵՄ-ում օրենսդիր գործառույթներ իրականացնելու համար:
Միջազգային լրահոսը՝ տեսաշարում: