Մասիսի քրեական հետախույզները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Նորաբաց գյուղի 36-ամյա մի բնակիչ հողամասում աճեցնում է կանեփ:
Տեղեկությունը ստուգելու նպատակով հուլիսի 10-ին ոստիկանները մեկնեցին Նորաբաց: Տեսանելի վայրում հայտնաբերվեց մշակած կանեփի 41 թուփ:
Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, 36-ամյա տղամարդը տեղափոխվեց ձերբակալվածների պահման վայր: Վարույթի շրջանակում կատարված զննությամբ հայտնաբերվեց կանեփի 72 թուփ:
Ըստ տղամարդու՝ կանեփն աճեցնում էր անձնական օգտագործման նպատակով: Հանգամանքները պարզվում են: